▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սակրավորներ կան՝ ազատման դիմում են գրում՝ հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել․․․

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ երեկ Կիրանց գյուղում այդպես էլ ականազերծման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ մարդիկ փակել էին ճանապարհը։ Փոխարենը ականազերծում է իրականացվել Բերքաբեր գյուղի հատվածում, որտեղ էլ ականի պայթյունից զինծառայող էր վնասվել։ «Տեղեկություններ ունենք, որ սակրավորներ կան՝ շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, որոշները ազատման դիմում են գրել։ Նրանք հասկանում են, որ գործող իշխանություններին հանցակից են դառնում»,-հայտնել է Գառնիկ Դանիելյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more