▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սալամ, Ահմեդ, Գյոռբագյոռ լինես, Ահմեդ...

Նախ, փոք-ինչ անհասկանալի է, թե ինչու է Դավիթօղլուն միայն թուրք լրագրողների համար մամլո ասուլիս տվել:
Էդ դեպքում ինչու Էդուարդ Նալբանդյանը լիբերալիզմի ցուցանք չի արել` երկու կողմերի համար ասուլիս տալու յուր մաստեր-կլասով:
Մաքսիմում: 
Մինիմում. ինչու հայերի համար էլ ինքն ասուլիս չի տվել:
Ինչեւէ. թուրքերի համար տված Դավիթօղլուի ասուլիսից առաձնացնենք երկու դրվագ:
ա/.Դավիթօղլուն հոգեբանորեն հաղթահարվել է` Նալբանդյանի հետ բաց -անկեղծ հանդիպման արդյունքում:
Ինչն է իր հերթին նշանակում է, որ` հայ ենք մենք` եղբայրներ, հայ ենք մենք:
Ասել է, Թուրքիայում հաստատ հնարավոր չէր լինի երբեք նման բաց-սրտաբուխ հանդիպում, զի թուրք դիվանգիտական միտքը նման բաների ընդունակ չէ:
Բայց նույնիսկ այդ դեպքում Դավիթօղլուն իր նման փիսոյական դիվանգիտություն է բանեցնում առ այն, որ աշխարհին ուզում է ասել`Ցեղասպանության հարյուր ամյակին, որպես ազգեր, մոտենում ենք հոգեբանորեն հաղթահարված:
Համ էլ իմ այցն իզուր չէր, իմիտացիա չէր:
բ/.Դավիթօղլուն իր ասուլիսում, փաստորեն եւ դե-ֆակտո ժխտել է թրքական մամուլում «արտահոսված», մերում տիրաժավորված այն միտքը, որ Ղարաբաղի երկու շրջանների վերադարձի դիմաց իրենք պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանն: Ու դա արդեն համձայնեցված է:

Չկա նման բան:
Դե ուրեմն`
-Սալամ, Ահմեդ:
-Գյոռբագյոռ լինես Ահմեդ...
Ներող` իմացախս թուրքերենն էսքանն է, զի
Ու ես էլ իմ հերթին մաստեր-կլաս տվեցի:

 

Կարմեն Դավթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more