▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամոյին հանձնարարել էին, որ Ծառուկյան Գագո «խաղա», իսկ Դուք հավատացել էիք, որ ինքը բարեգործ է

Սամոն նույնիսկ քավոր Հակոբին չի ճանաչում…

Մի շատ հարգարժան կին դիմել էր ինձ, որպեսզի Սամվել Ալեքսանյանը փակի դստեր ուսման վարձը։

Տհաճ պատմության մեջ ընկա, որովհետև տիկինը չհավատաց, որ Սամոյի նույնիսկ բարևը փողով է, «վերևի» հետ համաձայնեցված։
Էն խեղճ առևտրականներին խափեցինք, որովհետև Սամոն խոստանում էր շուկան շուկա թողել։
Ես հանցագործ եմ, որովհետև էն օրերին Սամոն ինձ վարձատրում էր՝ ինձ ու մյուսներին խաբելով։
Սամոյին հանձնարարել էին, որ Ծառուկյան Գագո «խաղա», իսկ Դուք հավատացել էիք, որ ինքը բարեգործ է։
Ես մոտավորապես հինգ հազար դոլար  եմ ստացել՝ Սամոյին ծառայելու համար, բայց հիմա չեմ լռելու, որովհետև վախենում եմ Երկրապահի ու Սամոյի գործարքից։
Վախենում եմ Եռաբլուրի համար ու ասում եմ, որ Եռաբլուրում հացադուլի կնստեմ՝ նոր շուկայացումը կանխելու համար…

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more