Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սամվել Ալեքսանյանը մոլորեցնո՞ղ է,թե՞ հերոս
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում որպես պոմիդորի բացառիկ գին նշված է 118դրամը։ Գնային ցուցանակի վերին հատվածում շատ փոքր տառերով գրված է`100 գրամ։ Կողքին վաճառվող պոմիդորի գինը կիլոգրամի հաշվով է գրված` 915 դրամ։ Շատերն են խաբվում,կարծելով որ 118 դրամը մեկ կիլոգրամ պոմիդորի բացառիկ գինն է։ Բազում սուպերմարկետների տեր,բազում աշխատատեղեր ստեղծած,մեծ հարկեր մուծող Սամվել Ալեքսանյանն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի` գնորդներին մոլորեցնո՞ղ է, թե՞ հերոս»։
Դիտեք նաև՝