▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բալասանյանը նվազեցրե՞լ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը

ASEKOSE.am-ը նամակ է ստացել գյումրեցի  ընթերցողներից մեկի կողմից, որտեղ հեղինակն անդրադառնում է Գյումրիի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների աշխատավարձերի նվազմանը և այլ հարցերի: Խնդիրը միակողմանի չներկայացնելու նկատառումներից ելնելով` ASEKOSE.am-ի թղթակիցը նշված նամակներում արծարծվող խնդիրների վերաբերյալ պարզաբանում է խնդրել Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանից: Հոդվածները և պատասխանը ներկայացնում ենք ստորև.

Փողերը գողացել են միջոցառման ժամանա՞կ

Հունիսի 21-ին Գյումրիում կայացել է  երաժշտական դպրոցների  հաշվետու ավանդական համերգը: Համերգի  ընթացքում ելույթ են ունեցել  քաղաքի    երաժշտական դպրոցների   սաները, ներդպրոցական նվագախմբերն ու   երգչախմբերը: 

 Ավանդույթի  համաձայն` դրամական  պարգևների են    արժանացել  լավագույն դպրոցները, դասատուներն ու տնօրենները:

  Ինչպես  պատմում են  մեր աղբյուրները,  որպես  պարգևավճար Գյումրու քաղաքապետարանը յուրաքանչյուրին  20.000 դրամ պետք է նվիրեր,  սակայն  «լավագույններին» հանձնվել է 10.000 դրամ:

  Գյումրու քաղաքապետարանի մշակույթի  բաժնի  պետը գումարները  հանձնելու  պահին ստացողների ականջին շշնջացել է, որ  գումարի  կեսը  գողացվել է թատրոնի բեմի ետում և  խնդրել է  աղմուկ չբարձրացնել:

 Այս  փաստն, անշուշտ, ծաղրի  առիթ   դարձել, քանզի , ինչպես նշում են գյումրեցիները, «էդ  ի՞նչ ատչայանի» գող է եղել, որ  գումարի հալալ կեսն է տարել` չհաջողացնելով  տանել  այն ամբողջությամբ:

  Մարդիկ զայրացած   նշել  են, որ  սա  անամոթություն է և  քաղաքապետարանի  պաշտոնյանները  «ֆինտ»  են արել `  հայտնել  են  պարգևի  մի գումար, իսկ իրականում  պատրաստել են  մեկ  այլ   չափի գումար:

   Ինչպես  ասում են, քաղաքապետարանը  լավը  երևալու  համար էժան  PR  է անում,մինչդեռ  մոռացվում է, որ   գործ  ունեն ողջ ու  առողջ, լեզու ու բերան ունեցող  մարդկանց հետ:

 

Ինչու՞  են ներվում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կամայականությունները

Տևական ժամանակ է, որ  մենք ահազանգեր ենք ստանում այն մասին, որ  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ   իջեցվել է  քաղաքապետարանի  մի  խումբ աշխատակիցների  աշխատավարձը` 70.000 դրամից  35.000 դրամ, մանկապարտեզների տնօրեններինը`80.000-ից  հասցվել է 60.000-դրամի, ինչպես նաև շեշտակի նվազել և  դարձել է 22.000 դրամ   հաշվապահների աշխատավարձը:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների  խումբը նշում է, թե այս ամենը քաղաքապետի կամայականությունն է:Նրանք հարցնում են, թե   ինչու ֆինանսական  վերահսկողական մարմինները  չեն զբաղվում   սրանով, ով է տեսել, որ  աշխատավարձ իջեցվի, այն դեպքում, երբ երկրի նախագահը  նշում է, թե պետք է աշխատավարձի  բարձրացում լինի:

 Բողոքավորները  նշում են նաև, որ աշխատավարձի իջեցումը Բալասանյանն իրականացնում է  ընտրովի` ըստ իր  տրամադրության ու  տրամադրվածության:

  «Սա ապօրինի  գործողություն է և  Վերահսկիչ պալատը  պետք է արագ  արձագանքի  Գյումրու  մի քանի ամսվա քաղաքապետի  գործողություններին»-մեզ հետ զրույցում նշում էին  քաղաքապետարանի զայրացած աշխատակիցները` չցանկանալով, որ հրապարակվեն իրենց անունները: Վերջիններս  դեռ շարունակում են աշխատել Գյումրոււ քաղաքապետարանում և  անգամ 35.000 դրամը  պետք է  կարողանան ծառայեցնել  դեղորայք ու  ցամաք հաց գնելուն:

Ամիսներ առաջ ԱԺ  ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը իրեն ուղղված հարցին պատասխանել էր.  «35.000 դրամով ապրելը շատ դժվար է, բայց եթե ստիպված լինեմ, կփորձեմ ապրել: Իմը մի  քիչ  ուրիշ է, չեմ ծխում, չեմ խմում, պրակտիկորեն մսեղեն չեմ օգտագործում»: Սա  վերցված է  Լևոն Տեր-Պետրոսյանի  «ըմբռնումով մոտենալու» և սեփական  ժողովրդին ծաղրելու  ժամանակակից բառապաշարից:  Պատգամավորի  այս  արտահայտությունը ֆեյսբուքյան  մեծ  աղմուկ  առաջացրեց, բլոգերները  նշում  էին, որ մարդը  պետք է ք-քով /  բառը  տպարության ենթակա չէ/ սնվի, որ 35.000 դրամը  բավականացնի:

Ահա, Սամվել  Բալսանյանն էլ, անսալով Մկրտիչ Մինասյանին,  գործի  է դնում մարդկանց 35.000 դրամով  «չոքցնելու» բանաձևը:

  Մեզ հասած տեղեկությունների  համաձայն, Սամվել Բալասանյանի ընտանիքին  պատկանող  «Սև Բերդ» համալիրի  տարածքում  աշխատող  քաղաքապետարանին պատկանող տեխնիկայի`կռունկի և  բեռնատարի վարոդները` Կորյուն Ավետիսյանն ու  Էդգար Եղիազարյանը, վիճել են քաղաքապետի հետ, ով  հերթական անգամ  փորձել է գործի դնել «չոքցնելու»  իր մեթոդը `չվճարելով    օրեր շարունակ իր  սեփական օբյեկտի վրա աշխատող  կռունկավարին ու բեռնատարի վարորդին: Վերջիններիս ասվել է. «դուրերդ չի գա, դիմում գրեք գնացեք, թե չէ,  վրեքդ  գործ  հարուցել կտամ»: Քաղաքապետարանի աշխատողները, ովքեր հարկադրաբար, «գործի  բերումով» Բալասանյանի մասնավոր  օբյեկտի  վրա  են գործ են արել, դիմումները գրել և  հեռացել են:

 Չվճարելն ու  «գցելը»  դարձել է  Գյումրու քաղաքապետի աշխատաոճը: Բայց , ինչու է այս  ապօրինությունները  հանդուրժվում , սա է  հարցը:    Թեև ասում են` Բալասանյանը միշտ կրկնում է, որ ՀՀ Նախագահն ու Ծառունկյանն իմ կռնակիս են, իմ դեմ խաղ չկա»:

 

Նշված խնդիրների վերաբերյալ  ASEKOSE.am-ի թղթակիցը մեկնաբանություն է խնդրել Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանից, ով պատասխանել է.

«Այդ տեղեկատվությունը ձեզ տրամադրողին խորհուրդ կտամ հանգստանալ, լիցքաթափվել, հանգիստ հետևել քաղաքի զարգացմանը: Մենք ոչ մի անօրինականություն թույլ չենք տա: Միգուցե  նման տեղեկատվությունը ձեզ փոխանցողները սովոր չեն, որ հնարավոր է աշխատել օրեքի շրջանակներում. մեզ մոտ դա այդպես է:  Ընդհանրապես ինչ կատարվում է` աշխատավարձերի ցանկացած փոփոխություն, այդ թվում` և ավեացումը, լինում է օրենքի շրջանակներում, ավագանու որոշմամբ, այսինքն` իրավական ակտերով: Թատրոնում նվերներ հանձնելու մասին լուրը  ևս ապատեղեկատվություն է: Նման բան չի եղել: Մարդկանց տվել են այնքան գումար, հաստատված է եղել նախապես: Ակախ նրանից`  նման տեղեկություններ կտարածվեն, թե ոչ, միևնույն է` Գյումրին զարգանալու է: Չարակամ մարդկանց խնդրում ե` փորձեք օգնել, ոչ թե խանգարել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more