▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին

 

«Ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ վիճաբանություն ու հրմշտոց»,-Աժ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ միջև տեղի ունեցած միջադեպին։

«Մինչև շենք մտնելն ինչ-որ խոսակցություն և հրմշտոց է եղել, վիդեոներն ինքս տեսել եմ։ Ինչ-որ հարցի շուրջ, ընդ որում` այնպիսի հարցի, որը ՋԷԿ-ին չի առնչվում, եղել է խոսակցություն»,- ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ, վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև։ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, եղել է Պետական պահպանության ծառայության՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը, իսկ Արթուր Պահլավունին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներն է։

ԱԺ-ում Նախարարը նաև հավելեց, որ այս պահին որոշակի իրավական գործընթաց է կատարվում, որն առավել մանրամասն պատասխաններ կտա հարցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more