▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ Հարությունյանի հացադուլը շարունակվում է.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ու Մաշտոցի պողոտայում  անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանն արդեն 15 օր է՝  շարունակում է իր հացադուլը։

Ինչպես «Ա1+»-ին հայտնել են  ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության  հանրային կապերի բաժնից, Շանթ Հարությունյանը գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության ներքո, եւ նրա հետ պարբերաբար սոցիալ-հոգեբանական աշխատանքներ են տարվում՝ հորդորելով դուրս գալ հացադուլից։

Հանրային կապերի բաժնից նաեւ տեղեկացրել են, որ  Շանթ Հարությունյանը առողջության  հետ կապված առայժմ լուրջ խնդիրներ չունի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more