▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ Հարությունյանի որդու սանձերը պետք է քաշել

Ճիշտ են ասում, որ խնձորը ծառից հեռու չի ընկնում էլի: Նոր կարդացի, որ Ոստիկանություն են դիմել միանգամից երկու մարդ՝ նույն գործի առնչությամբ: Սկզբում ոստիկանության է դիմել Շահեն Հարությունյանի դպրոցի զինղեկը՝ բողոքելով, որ Շահեն Հարությունյանը աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին (զինղեկը 57 տարեկան է ի դեպ), իսկ մի քանի ժամ հետո Շահեն Հարությունյանն է դիմել ոստիկանություն, բողոքելով, որ զինղեկը երկու անգամ հարվածել է իր կրծքին:

Այնպես չի, որ լրիվ անհավատալի բան է ասում  Շանթի որդին, բայց ամեն դեպքում, ես անթույլատրելի եմ համարում աշակերտի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելը, իսկ ուսուցչի նկատմամբ՝ առավել ևս: Ասեմ ավելին, ուսումնասիրելով էդ լակոտի պահվածքը, կարող եմ ասել, որ զինղեկին նա ուղղակի հասցրել է դրան, որովհետև մի անգամ չէ, որ տեսել եմ, թե ինչպես է Շահենը համացանցում ամենավերջին հայհոյանքները գրում իրենից տարիներով մեծ մարդկանց ու չեմ զարմանա, որ դպրոցում էլ մի այդպիսի միջադեպ է եղել:

Ավելացնելու բան չունեմ, ուղղակի էդ լակոտի սանձերը քաշել 1 պետք, թե չէ հորից բեթար բեսպրեդելշիկ կդառան, եթե դեռահասության տարիքում խստիվ չկասեցվի նրա ագրեսիան:

Այսօր դասատուի գլխին է աթոռով խփում, վաղը ընդդիմախոսին կամ ոստիկանին դանակով կխփի:

Անդրանիկ Իսահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more