▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը «Հոֆենհայմի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

«Հոֆենհայմը» հայ ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ հաղթել էր Մյունխենի «Բավարիային»: Սարգիսը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Առաջնության պաշտոնական կայքը ֆուտբոլիստին նվիրված հոդված է ներկայացրել՝ անդրադառնալով Սարգսի ծննդավայրին, հայրենիքին և ֆուտբոլիային կարիերային:

«Ընդամենը երկու տարի առաջ Սարգիս Ադամյանը խաղում էր չորրորդ դիվիզիոնում: Այսօր Բունդեսլիգայում նա խփեց իր առաջին գոլը «Բավարիային»», - նշված է առաջնության Twitter-յան էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more