▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Ադամյանը՝ Հոֆենհայմի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է գերմանական ակումբի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում Սարգիսը հաղթել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ հավաքելով 83%։

Ադամյանը հոկտեմբերին «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 4 հանդիպման և 3 գոլի հեղինակ է դարձել՝ Բունդեսլիգայում երկու անգամ գրավելով «Բավարիայի» դարպասը, գավաթային խաղում էլ մեկ գոլ խփելով «Դույսբուրգին»։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի պաշտոնական կայքը «Հոֆենհայմի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more