▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում: Ադամյանի ապաքինման համար կպահանջվի շուրջ 2 շաբաթ:

«Հոֆենհայմը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ 26-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին:

Հիշեցնենք, որ «Քյոլնի» դեմ խաղում Ադամյանը դարձել է գոլի հեղինակ և վաստակել է 11 մետրանոց հարված, որի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more