▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Հովսեփյան. «Մենք խաղում ենք մեր ֆուտբոլասերների համար»

Սեպտեմբերի 3-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակվոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

 

Տեղյա՞կ եք արդյոքթե ինչ իրավիճակ է սերբական ֆուտբոլումև տեղյակ եք արդյոք որ Սերբիայի հավաքականը վատ արդյունքներ է գրանցել:

 

- Իհարկե, տեղյակ ենք: Այնուամենայնիվ ես համարում եմ որ Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ինչ-որ չափով խաղերը չստացվեցին, Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը որի արդյունքում Սերբիան զրկվեց միավորներից: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ գիտենք, որ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել այժմ Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներին:

 

-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ 

 երկու հավաքականներ էլգրեթե հնարավորությունները կորցրել 

 են խաղալու Եվրոպայի առաջնությունում:

 

- Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե մենք ոչ մի հնարավորություն չունենայինք երրորդ տեղը գրավելու, մենք միևնույն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգևենք նրանց:

 

Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացնելու 

 է պաշտոնական երկրորդհանդիպումը: Առաջին խաղին կային 

 կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլլավ 

 մարզավիճակում չէին: Այս անգամ ավելի հե՞շտ է թե ոչ:

 

- Առաջին անգամ է, եթե բացառենք որ Բերեզովսկին ավարտել է կարիերան և մարզիչ է արդեն, բոլոր ֆուտբոլիստները, որոնց ես ուզում էի տեսնել հավաքականում, այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա թե թիմի վիճակն ինչպիսին է Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:

 

Դժվար է տրամարդել թիմին հաղթանակի, երբ այլևս 

 հնարավորություններ չկան…

 

- Ինչ-որ չափով դա դժվար է: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք պաշտպանում:

 

Նախորդ տարի Հայաստանը Սերբիայի հետ մրցել է Երեւանում:

 Մրցակցի կազմում այս մեկտարվա ընթացքում շոշափելի 

 փոփոխություններ տեսնո՞ւմ եք, թե ոչ:

 

- Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ:

 

Գևորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ 

 է միացել հավաքականին, քանիոր Պորոտւգալիայից Հայաստան

 հասնելը հեշտ խնդիր չէ: Արդյո՞ք նա հասցրել էվերականգնվել:

 

- Իհարկե, բավական հոգնեցուցիչ է մի քանի ինքնատիռ փոխելով ժամանելուց հետո լինել լավ մարզավիճակում: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, որ նա չի վերականգնվել, ապա նա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին:

 

ՀՖՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more