▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյանի այս որոշումը ոչ միայն խելամիտ էր, այլև կանխատեսելի

Գոնե առերևույթ կերպով ավարտվեց այն, ինչը հայաստանյան հասարակությանը հուզել ու խռովքի մեջ էր պահել վերջին մի քանի ամիսներին. Հայաստանը ընտրեց Մաքսային Միությունը և հաստատուն մնաց ռուսամետ իր կողմնորոշման մեջ շոկի մեջ թողնելով եվրոպացիներին ու վերջիններիս շահերի սպասարկող հայաստանցիներին: Եվ ինչպես սպասելի էր սկսվեց գնահատականների ու կարծիքների տարափը բոլոր կողմերից: Եվրոպացիները շտապեցին իրենց ափսոսանքը հայտնել նման շրջադարձային փոփոխության կապակցությամբ և կատարվածի մեջ մեղադրել Ռուսաստանին` անվանելով շանտաժիստ և այլն, ռուսները սկսեցին գնահատել թե իրենց պետության վրա ինչքան կնստի Հայաստանի միացումը Մաքսային Միությանը, դե հայաստանցիներն էլ կամ պրոռուսական կամ պրոեվրոպական կեցվածքներին են «դամ պահում»: Մինչդեռ նախագահ  ու սպասված. միայն միամիտը կարող էր մտածել, որ Հայաստանը իր ռազմավարական գործընկերոջ հովանավորությունից դուրս կգա և կմտնի եվրոպական արկածախնդրության մեջ. առաջին հանրապետության պատմական փորձառությունն արդեն հուշում էր վաղուց թե արևմտյան արկածախնդրոթւյունը ինչով կարող է ավարտվել. ի վերջո Եվրոպան փող ու ռեսուրսներ ունենար կամ փող տվող լիներ, Պորտուգալիայի և հունաստանի հարցերը կկարգավորեր, ոչ թե իր իսկ մայրցամաքում գտնվող ընտանիքի անդամներին թողած պիտի գար Հարավային Կովկասում կորած-մոլորած Հայաստանը դարձներ «երկիր դրախտավայր»; Ու այստեղ զարմանալի է հայաստանյան վերլուծաբանների տեսակետները, որոնք արդեն հայասանը դարձրեցին Ռուսաստանի մարզ կամ գավառ; Հետաքրքիր է արդեն 20 տարի է ում հաշվին ենք ապրել, ում շնորհիվ է ապահովվել մեր անվտանգությունը, որ հիմա մի գիշերում նոր հասկացանք, որ ռուսները վատն են պետք է նրանցից հեռու մնալ; Հասկացանք «քաջնազարություն» արցեինք մեզ եվրոհայ պատկերացրեցինք, էդ արանքում էլ գենդերի օրենքն ընդունեցինք պրծանք, վերջ կատակերգությունն ավարտվեց, հիմա լուրջ գործեր անելու ժամանակն է, հիմա պետք է մտածենք ստեղխված նոր իրականության մեջ մեր տնտեսական ապահովության մասին, ոչ թե մեղարդել իրար կամ հայտնություն տեսածի նման գնահատականներ հնչեցնել; Ի վերջ լավ խոսք կա փորձած թանի ու անփորձել մածունի մասին; Պետք է կարողանանք օգտագործել այն հնարավորությունները, ինչն այսօր ունենք, այլապես վաղը դրանք էլ կարող է չունենանք; Թե չէ լացկանություն անելով կնմանվենք առաջին հարնապետության ղեկավարներին, ովքեր թուրքերը քթների տակ, դեռ Սևրի պայմանագրի ու Միացյալ Հայաստանի մասին բոցաշունչ ճառեր էին խոսում` հույսները դրած արևմտյան մեծ աղբայրների վրա:

Արսեն Լևոնյանի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more