▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովն անջատել է Զարուհի Փոստանջյանի և Նիկոլ Փաշինյանի խոսափողները

Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց հերթական սկանդալով։ Երևի թե անակնկալ չի ոչ եկի համար, որ սկանդալի մեջ անմիջականորեն ներգրավված էին Փոստանջյանը, Փաշինյանը, Շարմազանովն ու Վահանն Հովհաննիսյանը. 
Շարմազանովան էլի անջատել էր Փոստանջյանի խոսափողը՝ թույլ չտալով, որպեսզի վերջինս ավարտինհասցնի իր միտքը՝ պատճառաբանելով, որ նա հիմնվում է ԱԺ կանօնակարգ օրենքի վրա։ Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին մի շարք հարցադրումներ էր արել՝ կապված վաղը կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության հետ, ինչին միջամտել էր Շարմազանովը՝ հայտարարելով, որ Փոստանջյանի արծարծած հարցերը առնչություն չունեն օրակարգում ընդգրկված հարցերի հետ։
Փոստանջային խոսափողը անջատելուց հետո միջամտել էր Փաշինյանը՝ ակնարկելով, որ կանոնակարգ-օրեննքում այլ բան է գրված և պահանջել էր, որ Շարմազանովը պարզաբանումներ տա, Շարմազաննովը Նիկոլի խոսափողն էլ անջատել էր՝ տալով նույն պատճառաբանությունը։
Այս բանից հետո էլ միջամտել էր ՀՅԴ-ի Վահան Հովհաննիսյանը, ով դիտողություն էր արել, որ չի կարելի 4 բառ լսելով հետևություններ անել,, որ այս կամ այն ելույթը հակասում է կանոնակարգ օրենքին։ Շարմազանովը հիմա էլ լեզվակռվի մեջ էր մտել Հովհաննիսյանի հետ, երբ վերջապես միջամտել էր Հովիկ Աբրահամյանը և հաշտեցնող մի քանի բան ասելուց հետո, շարունակել էր նիստը՝ բնականոն ընթացքով։

Կարապետ Նուրիջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Տեսանյութը` A1plus-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more