▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակեք փող ծախսել այս հիմար մրցույթին մասնակցելու համար

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Եվրատեսիլում ոչ հաղթանակը և ոչ էլ պարտությունը ոչ մի նշանակություն չունեն տվյալ երկրի իրական արժեքի բարձրացման համար: Սովետի փլուզումից հետո Էստոնիան, Լատվիան, Ադրբեջանը, Ռուսաստանը և Ուկրաինան հաղթել են այդ մրցույթում: Ուկրաինան հաղթել է 3 անգամ: Ու՞: Հայտնիություն այդ մրցույթի մասնակիցներից ստացել են միայն ABBA խումբը և Սելին Դիոնը, սակայն վստահաբար առանց այդ մրցույթի էլ նրանք կունենային իրենց փառքի չափաբաժինը:

Ռոզա Լինի երգը, որը անցած տարվա մրցույթից հետո տրաքացրեց ՏիկՏոկերը և այլ սոցիալական ցանցեր ուներ մեր ժամանակների համար գրված շատ հաջող կրկներգ, որի մեջ կար բառերով թվարկում, ինչը Տիկտոկի և Ինստագրամի վիդեոների մոնտաժման համար հրաշալի նյութ էր: Հենց այդ տեխնոլոգիան երգը դարձրեց հայտնի, այլ ոչ թե Եվրատեսիլը: Ամենայն հարգանքով Ռոզայի հանդեպ, վստահաբար պնդում եմ, որ 2-րդ նման հաջողված երգ նա կարող է էլ երբեք չունենալ: Բայց գոնե որպես արտիստ 1 գլուխ գովալու բան հաստատ ունի: Երկրի համար դա ոչ էական ձեռքբերում է: Ունենալու՞ է արդյոք Բրյունետի երգը նույն հաջողությունը: Հաստատ ոչ: Բայց նա ստացավ հրաշալի փորձառություն բարձրանալով այդ բեմին, աշխատելով այդ նկարահանման հրապարակում և ցույց տալով տվյալ պահին իր հնարավորությունների առավելագույնը: Որքանո՞վ դա իրեն Հայաստանում պետք կգա: Հարցրեք նախկին բոլոր մասնակցած և չհաղթած մասնակիցներին և նրանք ձեզ կպատմեն:)))

Եվրատեսիլը անիմաստ մրցույթ է, որին Եվրոպան վերաբերվում է զուտ որպես գունավոր մի բանի, ի դեպ գունավոր՝ բառիս բոլոր իմաստներով: Միայն հետխորհրդային տարածքում է, որ Եվրատեսիլը դեռ լուրջ են ընդունում փոքրիկ, կոմպլեքսավորված պետությունները:

Եվ ազգային ժուրիների գնահատականների և դրան լուրջ վերաբերվելու մասին: Շվեդիայի երգի ամենահաջողված մասը, ամենահիշվողը և ամենատպավորիչը ուղղակի պլագիատ է 2010 թվականի երգերից մեկից:

Շարունակեք փող ծախսել այս հիմար մրցույթին մասնակցելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more