▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվում են տանիքների ձյան և սառցալեզվակների հեռացման աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքներից ձյան, սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքները:  Առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգ անցուդարձի  ապահովումն է:  Երևանի քաղաքապետարանին  տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը: Զուգահեռաբար, ընթանում են Հանրապետության հրապարակի միջնահատվածի ձյան մաքրման աշխատանքները: Կուտակված ձյունը տեղափոխվում  է համապատասխան վայր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more