«Ես չեմ մեկնաբանում այդ կարգի մարդկանց ասածները, դա ընդամենը փաստեց, որ իմ գնահատականը ճիշտ է»:
168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքերին:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայեյանը Հ1-ի եթերում խոսելով Մովսես Հակոբյանի մասին, ասել է. «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը»:
Արդյոք այս հայտարարությունն ուզո՞ւմ եք անպատասխան թողնել՝ հարցին Մովսես Հակոբյանը նշել է. «Իհարկե՛, այդ հարցադրումը Դատախազությանը կարող եք անել»:
Հնարավո՞ր է, որ այդ հայտարարության համար դատարան դիմեք. այս հարցին Մովսես Հակոբյանը պատասխանել է․ «Ես բազմիցս ասել եմ, որ նման մարդկանց գնահատականն ինձ համար կարևոր չէ, մարդիկ, որոնք զբաղված են ոչ իրենց գործով: Չգիտեմ՝ ինքը զիվորակա՜ն է, դատախա՜զ է, թե մի ուրիշ աշխատող է, բոլոր դեպքերում այն մարդը, որն ամեն ինչով զբաղվում է, նա ոչնչից գաղափար չունի: Ինքն առաջինը չէ, հազարավոր մարդիկ այդպիիս էշ-էշ հայտարարություններ են արել իմ մասին»: