▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը. Շարմազանով

Անդրադառնալով Ազգային ժողովի երեկվա՝ «գազային» քննարկումների լարվածությանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քաղաքական մեծամասնությանը այսօր սթափության կոչ արեց՝ասելով, որ  դանակը ոսկորին է հասնում եւ գեղարվեստական ձեւակերպումներից հեռու մնալ է պետք:

«Կարծում եմ,  նա պետք է սթափության  կոչ անի  ԲՀԿ-ի իր գործընկերներին, ովքեր միգուցե սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը եւ մոռացել, որ «Բարգավաճ Հայաստանը»  չի կարող լինել ընդդիմադիր»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ  այս տարվա մայիսին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more