▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ծանր եմ տանում մեր երկրի` բառիս բուն իմաստով ՓՆԹԻ վիճակը

Ուրեմն այսպես... վերլուծությունը, որը խոստացել էի անել, էլ չեմ անի, անիմաստ է , քանզի "սուտի հայրենասերներն" այնքան շատ են ու այնքան մոլորված , որ առանց այդ էլ` աղոտ հեռանկարը գնալով` անհույս է դառնում... շատ հեշտ է նստած տեղից սրան-նրան քննադատելը, բողոքել ու բորբոքվելը, ավելի դժվար` ինչ-որ բան անելը...գործել է պետք վաղուց պետք է հասկացած լինեինք, որ այն ինչ ունեցել ենք անցյալում, այսօր չի օգնում, որովհետև դրա մասին մենք միայն խոսում ենք, այլ ոչ թե պահպանում, օգտագործում խոսում ենք մեր հարուստ մշակույթի մասին, իսկ ու՞ր է այդ մշակույթը, որտե՞ղ կարելի է այն տեսնել հարուստ խոհանո՞ց, ո՞րտեղ կարելի է համտեսել ճարտարապետություն որտե՞ղ ականետսը լինենք բարություն ամենահյուրընկալ ազգ ու՞ր է երգ-պար ու՞ր է կլկլոց ու պորտապար չի ամենուրեք կրթություն այ ստեղ են ասել:
Ես չեմ ասում այդ ամենը չունենք , ես ԵՊՀ-ում յոթ տարի հայկական արվեստ ու մշակույթ եմ սովորել ու վատ չեմ սովորել , էնպես եմ սովորել, որ այսքան տարիներ անց ինձ դեռ հիշում են` որպես լավ սովորող, իսկ դա մեկ ուրիշ վատ կողմ ունի, դա նշանակում է, որ այնքան լավ սովորողներ չեն եղել մեզանից հետո, որ դեռ ինձ ու իմ ընկերուհիներին դեռ հիշում են` իրենց լավ սովորելով, իսկ բավականին շատ մարդիկ մեծագույն հաճույքով ինձ անվանում են "կիսագրագետ ", իսկ դա նշանակում է, որ մեր ԿԳՆ-ն առանձնապես հպարտանալու տեղ չունի ու, ուսման վարձերը թանկացնելով, կրթության որակը չի բարձրացրել , թող աչքներիս փոշի չփչի....
շատ բան ունենք  բայց ու՞ր է այստեղ տեղին է հիշել -" ով դիպլոմ չունի ես ունեմ,բայց կորցրել եմ"
եթե ինչ-որ մեկի աչքերը փակ բերես Հայաստան ու հարցնես` որտեղ է նա, ոչինչ չի հուշի , որ Հայաստանում է, բացի Արարատից.... ասածս դա է.......Եթե ոստիկանի առաջ դրված է պլան հանձնելու խնդիր, նա երբեք չի կարող կարգ պահպանել: Եթե նախարարությունների գերխնդիրը լափելն է ու լափեցնելը , երբեք չենք կարող երկիր ստեղծել, զարգացնել: Եթե քաղաքացու գերխնիրը օրվա հացն ու վարկերը չուշացնելն է, երբեք չի կարող ստեղծել ու ստեղծագործել, ապրել.... դա ընդամենը գոյատևում է.....Ու եթե երբևիցե ինչ-որ մեկը կկարողանա մի ազգանվեր , արժեքավոր գործ ցույց տալ, որ արվել է մեր Մշակույթի նախարարության, ԿԳՆ-ի, Գյուղնախարարության ու մնացածի կողմից , ես կընդունեմ սխալ դիրքորոշումս ու նույնիսկ կսկսեմ հարգել
Հ.Գ. իսկ դուք նկատել եք, որ Դիլիջանց մինչև Երևան ամբողջ մայրուղու վրա գոնե մի լույս չի վառվում, մթությունն այնքան չարագույժ է, որ վթարի ես սպասում անընդհատ.. նորմա՞լ է խնդիրները եթե թվարկեմ, վերջ չեն ունենա, մարդ չգիտի` որտեղից սկսի, որտեղ հասնի.... ու կարծում եմ, որ բացի Աֆրիկայից, ուրիշ ոչ մի տեղ այսքան շատ չեն տխուր, հոգնատանջ , չարչարված , հոռետես հայացքներով մարդիկ....
ամբողջ գիշեր չեմ կարողացել աչք փակել... շատ ծանր եմ տանում մեր երկրի` բառիս բուն իմաստով ՓՆԹԻ վիճակը....


Լուսինե Բադալյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more