▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, շատերը ստացան իրենց պատասխանները

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ հարցադրումներ եղան…. մաքսային միություն, ԵՄ-ի հետ հետագա համագործակցություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Թուրքիայի հետ հարաբերություններ և այլն:
Ուզում եմ ներկայացնել եվրոպացի բազմաթիվ գործընկերներիս հրապարակային, ինչպես նաև մասնավոր զրույցներում հնչեցրած կարծիքների, մեկնաբանությունների, տպավորությունների ամփոփումը. ՚՚Թե՛ ելույթը և թե՛ հարցերի պատասխանները շատ պարզորոշ ցույց տվեցին, որ գործ ունենք, իր երկրի ազգային և պետական շահերը գիտակցող, այն հստակ ներկայացնող, հավասարակշված և բանիմաց գործչի հետ՚՚: 
Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, շատերը ստացան իրենց պատասխանները: Հետաքրքիր զգացողություն էր, երբ եվրոպացի գործընկերներս էին խոսում ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, մեկուսացման վտանգների և այլ հարցերի շուրջ, որոնց մասին ՀՀ նախագահը իր խոսքում նշեց:
Հպարտության զգացում ունեի թե դահլիճում, և թե հետո՝ գործընկերներիս հետ շփումներում:

Արփինե Հովհաննիսյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more