▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ «նագլի» պահեցին իրենց, դրա համար մենք Հայաստանում սպասում ենք նրանց և «նագլի» պատասխանը կտանք.․․

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասուլիսում մեկնաբանել է շվեյցարական «Բազելից» կրած 1:3 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։

«Թիմն ունի մակարդակ, «Բազելը» լուրջ ակումբ է, լուրջ թիմ է, բայց ես հիասթափված եմ նրանց պահվածքից։

Կան արդար խաղի կանոններ, որոնք պարտավոր էին օգտագործել, բայց շատ «նագլի» պահեցին իրենց, դրա համար մենք Հայաստանում սպասում ենք նրանց եւ «նագլի» պատասխանը կտանք։

Շատ «կեղտոտ» հաղթանակ տարան, ֆուտբոլային լեզվով՝ կեղտոտ հաղթանակ, որի պատասխանը կտանք Հայաստանում։

Մենք խաղացինք 5-3-2 դասավորությամբ։ Առաջին խաղակեսում 1:1 հաշվով խաղալուց հետո հանդերձարանում խոսեցինք, փոխեցինք սխեման 5-4-1, բայց երկրորդ գոլը անարդար գոլ էր, մեր ծրագրերը խառնեց։ Վերջում ավելի ագրեսիվ գնացինք առաջ, ունեինք հնարավորություններ, բայց չստացվեց գոլ խփել։ Թիմային խաղը լավն էր, կային անհատական սխալներ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more