▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շա՜տ զգայուն նամակ Րաֆֆուն

Սիրելի Րաֆֆի, կարծում եմ մասամբ իրավունք ունեմ այսօր, երբ քիչ հետո կսկսի Խավարումը, այսպես խոսելու քեզ հետ: 
Մարգարտաշար երթով դեպ երկինք գնացած Կոճողոզյան եւ Հովհաննիսյան քո նախնիներին ուղղված իմ աղոթքները դնելով իմ եւ քո միջեւ. /գիրք գրելիս` ես երկար ապրեցի նրանց ձեռից բռնած. 15-ին զոհված քո նախնիների երկնային փաղանգի հետ թե այն, թե այս օրերին ես շատ եմ խոսում/: Նրանք այն հարստությունն են, որ հայրենիքից հետո ունես դու: Նաեւ մենք: Այդ նահատակների արյունը խոսելու է, ինչպես Աբելինը, մի`շտ` մեր եզերքի վրա. այսօր եւս նրանք մեր կողքին են, ու ես քեզ հետ խոսում եմ` նրանց ներկայության մեջ, եւս մեկ անգամ խոնարհվելով նրանց առաջ:
Ի դեպ. անչափ հետաքրքիր, զարմանալի եւ նույնքան անհասկանալի-հարազատություն ունեմ Կարինի հանդեպ: Դա էլ է նրանցից գալիս. նրանք այնքան շատ են շարունակվում Կարինի մեջ:
Մեծ ի Պահոց, զատկական այս բոլոր օրերին, միակ բանը որ անում էի` գետնաքարշ մեղա գալն էր` այս անիծյալ ընտրությունների եւ հետընտրականի, Աստծունը` Աստծուն չտալու, լիարժեք զատում չապրելեու, աշխատանքի ու այս ամենի մեջ այսքան խրված լինելու համար:
Երեկ քո ձայնը, Կարինի անհանգստությունը ենթագիտակցորեն ինձ հետ էին:
Աղոթքի պահին ես մեկ էլ ու հասկացա, թե ինչու այսպես փակուղի առաջացավ. բոլորիս, այդ թվում եւ քեզ համար: Որ փակուղի կա, կարծում ես, անկեղծության մեջ չես ժխտի: 
Կարծում եմ` պատճառեներից մեկն էլ հացադուլն ու ծոմը միմյանացից չզատելն էր: 
Դու հիմա այս փորձության եւ ոչ քաղաքական ընտրության առջեւ ես կանգնած, երբ սրանք միմյանցից զատես` զատկական այս օրերին. մնացած լուծումներն իրենք իրենց կգան:
Փնտրեք երկնինը, մնացածը ես կտամ ձեզ. ասում է մեր Տերը:
Սա ասում է Քեզ, սա ասում է ինձ, ասում է բոլորիս: Մի քանի ժամից կսկվի Խավարումը. ու բոլորս կընկղմվենք խավաման մեջ` Իր հետ հարության առնելու հույսով:
Իսկ մենք այս մեծ օրերի ողջ իմաստը խաթարեցինք` ընկղմելով աշխարհի, նրա քաղաքկան աստառի մեջ: Գնալով քո ձայնն ավելի մռայլ դառնալու: Կարինն է`լ անհանգիստ: Մենք էլ` չենք իմանալու մեր անելիքը: Ցավով եմ ասում, որովհետեւ Աստված, որ սկսում է, ավարտում էլ է: 
Դու պիտի քո մեջ զուլավես` զուլալելով բոլորիս: Դու պիտի քեզ ասես` դու նստած էիր այդտեղ, որովհետեւ քաղաքականությո՞ւն ես անում` էս Ավագ շաբաթով, թե պահք ու ծոմ էս պահում: Հանուն Մեծի ու Աստծո: Քո նախնիների բարեխոսությամբ:
Երկու Տիրոջ չեն ծառայում: Խառնելը թանկ կնստի:
Երբ գտար այդ հարցի պատասխանը. անկեղծ` այս օրվան արժանի.
Թե նախնիներդ կթեւածեն երկնում: Թե դու ու Կարինը` երկրի վրա:
Թե էս էն ժողովորդը, որ քո կողքին է, որ զատումի ու Զատկի 
նախաշեմին է, ու քեզ նման լուծում չունի, կունենա լուծում:
Ընտրիր:


Հ.Գ.

Գիտեմ բարդ բան եմ ասում, սակայն ականջ ունեցողը կլսի:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more