Դեռ չբոլորած 50 տարին` սատկել է աշխարհի ամենածեր արջը: Նրան գտել են Հունաստանի Ֆլորինա քաղաքի մոտ գտնվող «Նեմֆո» կենդանիների ապաստարանում. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով կենդանիների պաշտպանության «Արկտուր» ընկերությունը:
Անդրեաս արջի մասին մանկական գրքեր էին գրում, նրա անունով փակուկ խաղալիքներ արտադրում: Նա «Արկտուր» կենտրոնի խորհրդանիշն էր և առաջին արուն, որը «Նեմֆոյում» բնակավում էր 1993թ-ից: Այս տարի նա 50 տարեկան էր դարձել,-նշվում է ընկերության կայքում:
Վերջին 10 տարիներին Անդրեասն առանձին է ապրել, մի քանի կատվի հետ, որպեսզի մյուս արջերը նրան չխանգարեն: