▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Եգիպտոսին

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն:

Հանդիպման հաշիվը բացեց չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը: Ապա  հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի հետ, որն այսօր 3:1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի նկատմամբ:

Չինաստանը պարտության մատնեց Հունգարիային՝ 3,5:0,5. Հնդկաստան – Վրաստան եւ ԱՄՆ – Ուկրաինա հանդիպումներում գրանցվեցին ոչ-ոքիներ՝ 2:2:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more