▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սայաթ–Նովա 10/5–ի բնակիչները քաղաքական ապաստան կհայցեն օտար պետություններից. «ՀԺ»

«Վաստակավոր երաժիշտ, ազգագրագետ, մի շարք համույթների հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը (Սասնո Տղա) որոշել է քաղաքական ապաստան հայցել օտար պետություններից։ Նրա օրինակին հետևելու են էլի մի շարք երևանցիներ։


Այդպես էլ չհաշտվելով հարազատ բակում՝ Սայաթ–Նովա 10/5 հասցեում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից բազմապրոֆիլ շենք կառուցելու իրականության հետ՝ տարածքի մի շարք բնակիչներ որոշել են դիմել ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դեսպաններին՝ չհավատալով, որ ՀՀ-ում սահմանադրական կարգով սեփական իրավունքները կարող են վերականգնվել և պաշտպանվել։ Խնդրագրի տեքստն արդեն պատրաստ է և ստորագրությունները հավաքելուց հետո այն հանձնվելու է դեսպաններին։ Նամակին կցվելու է նաև ֆիլմ՝ նշված խնդրի մասին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more