▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ անդամի եկամուտները գնալով աճել են. pastinfo.am

Փաստինֆոն գրում է, որ Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանի համար, դատելով, հունվարի 20-ին ներկայացրած եկամուտների հայտարարագրից, 2013-ը բավական բարենպաստ տարի է եղել:

Բավական է նշել, որ անցող տարվա ընթացքում նա 18մլն դրամի նվիրատվություն է ստացել, 90 000 դոլարի փոխառություն է ձեռք բերել և շուրջ 7մլն դրամի տարեկան աշխատավարձ:

Արդյունքում՝ Արևիկ Պետրոսյանի տարեկան եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են ավելի քան 17մլն դրամով:

Հիշեցնենք, Արևիկ Պետրոսյանը ՍԴ անդամ է նշանակվել 2010թ. դեկտեմբերի 8-ին և այդ պաշտոնում նրա ներկայացրած ամենամյա հայտարարագրերից պարզ է դառնում, որ նրա եկամուտները տարեցտարի աճել են:

Այսպես, եթե 2011-ին և 2012-ին հայտարարագրված եկամուտները ամեն տարի կայուն ավելացել են 2.5մլն դրամով, ապա 2013-ին` միանգամից 17մլն-ով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more