▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև, կարմիր, մանուշակագույն բերետավորն իրավունք չունի ՀՀ քաղաքացուն թույլ չտալու պայքարել․․․

Սև, կարմիր, մանուշակագույն բերետավորն իրավունք չունի ՀՀ քաղաքացուն թույլ չտալու պայքարել․․․Հովհաննես Իշխանյանը՝ Երևանի-Թբիլիսի ճանապարհի Դեբեդի հատվածից։

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի դատապարտվում», «Ցավը պետք է վերածվի ցասման», «Մենք մեր երկրում ճորտ չենք լինելու» գրություններով պաստառներ։

***

Հաղորդավար Աբրահամ Գասպարյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ոստիկանները Կիրանցից բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանին։ «Փորձում ենք ճշտել՝ որտեղ է գտնվում Արցախյան շարժման ակնառու մասնակից Գրիգորյանը, ով գործընթացի ամենասկզբից եղել է տավուշցիների կողքին»,- ասաց նա։

***

Հաղորդավար Աբրահամ Գասպարյանն արձագանքել է երեկ Կիրանցում տեղի ունեցած հրմշտոցի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը․ «Ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ պայթուցիկ նյութեր, ո՛չ լուսաձայնային ականներ։ Ոչ մի տավուշցի ո՛չ քար, ո՛չ այլ իր չի շպրտել ոստիկանների ուղղությամբ»,- ասել է Գասպարյանը։

***

«Մեր երկիրը կտոր առ կտոր ծախվում է, հանձնվում է։ Դա թույլ չտալու համար, նաև հաջակցություն տավուշցի մեր քույրերի ու եղբայրների, կիրանցի էն երեխաների, որոնց երեկ կարմիր բերետավորները դաժան ծեծի էին ենթարկել, աղջիկ երեխեքի փորներին խփում էին։ Մեր պահանջն է՝ դադարեցնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացները, մինչև համապատասխան ընթացակարգով չլինի խաղաղություն, չլինի սահմանազատման ու սահմանագծման փաստաթուղթ՝ վավերացված ԱԺ կողմից, պետք է շարունակենք մեր պայքարը»,- այսօրվա ակցիայի ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվե»-ի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more