▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի կողքին ապրող մարդիկ պարտավոր են հարուստ ապրել․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ

Սևանի կողքին ապրող մարդիկ պարտավոր են հարուստ ապրել, այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ Գեղարքունիքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Շատ լուրջ զբաղվելու ենք ձեր բոլոր շրջաններով, հատկապես Սևանա լճով, ձեր մոտ 2023 թվականից մինչև 2025 թվականի վերջ ծնունդները նվազել են 10 տոկոսով, մահացությունն ավելացել է 6 տոկոսով, բնական աճը նվազել է 30 տոկոսով, այսինքն մարզի բնակչությունը նվազել է 30 տոկոսով։ Այս ամենը գալիս է վատ ապրելուց, ես ուզում եմ, որ դուք ձեր ժողովրդին բացատրեք, որ բակում ասֆալտ տեսնելը մեկ տոկոսը չարժի իմ ներկայացրածի։

Արդյունաբերությունը նվազել է 2 տոկոսով, գյուղատնտեսությունը 4 տոկոսով, շինարարությունը 1 տոկոսով, աճել է միայն ծառայությունները՝ 0,1 տոկոսով, սա կարդացի, որ դուք պատկերացում ունենաք այն խնդիրների մասին, որ ունի մարզը։

Վարդենիսի մասով ուզում եմ ասել՝ քանի որ այս իշխանության ղեկավարը չի կարողանում ոչ մի ձևով հակաճառել իր շեֆին, դրա համար մենք ունենք խնդիրներ բոլոր սահմանամերձ շրջաններում»,-ասել է Սամվել Կարապետյանը։

Ավելին՝ տեսանյութում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more