▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանում չէ, գազան չէ, թռչուն չէ, իրական չէ...կոկորդոլիսի գլխով աղավնու մասին

 

 

Այս լուսանկարը  իր ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրել  էր խմբագիր, հասարակական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, որից հետո մի շարք կայքերում այն հայտնվեց նույնաբովանդակ վերնագրով` «Սևանի ափին նոր թռչող գազան է հայտնաբերվել»:  

«Սևան ազգային Պարկ»-ի փոխտնօրեն,կենսաբան Վահե Գուլանյանը  ASEKOSE.am - ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է, որ  լուսանկարը որքան էլ հետաքրքրաշարժ լինի, դրա ներքո ու մասին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը` Սևանի ափին նման տարօրինակ թռչուն կամ թռչող գազան  չի հայտնաբերվել:

Կենսաբանը նշել է նաև,  որ անգամ անոմալիայի դեպքում նման գազան չէր առաջանա: Ըստ մասնագետի , լուսանկարում պատկերված գազանի  բերանի ապարատն ու մարմնի չափերը որևէ կերպ իրար հետ համատեղելի չեն ու  այն չէր կարող ապրել: 

«Ամենայն հավանականությամբ ֆոտոշոփ է օգտագործված»,-ASEKOSE.am - ին նշել է «Սևան ազգային Պարկ»-ի փոխտնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more