▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից...

 

«Սեդա Սաֆարյանի հետևից ոչ մեկ չի ընկել, ինքն է իր հետևից ընկել. ուղղակի փորձ է արվում ՀՀ սահմանադրական դատարանը պահել որպես Սահմանադրական դատարան, երբ որ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, ինքն այդ կառույցի որոշումը որևէ վայրկյան չկասկածի»,- ԱԺ-ում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քաննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն, որ ՍԴ-ն այս իշխանության ձեռը խաղալիք է, դա միանշանակ է: Այստեղ իրավունքի խնդիր է՝ ինչո՞ւ է Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն նշանակել վարորդ. այդ հարցը ինչո՞ւ չի քննարկվում»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ «Սահմանադրական դատարանը իշխանության կամակատարն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more