Հետևելով այսօրվա լրահոսին՝ ևս մեկ անգամ հանգեցի այն համոզմանը , որ մեր երկրում լրագրողական հմտությունները բավականին խղճուկ վիճակում են գտնվում (բացառություններ միշտ էլ կան):
Դեզինֆորմացիան-դեզինֆորմացիայի հետևից, ադրբեջանա-հայկական սահմանագծի և վերջինիս հետ կապված դեպքերի և իրադարձությունների մասով:
Ինֆորմացիոն պատերազմի մասին բոլորն են տեղյակ, սակայն չգիտես ինչու ուշադրություն չեն դարձնում:
Եթե չճանաչեի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսական կազմի մեծ մասին, ոլորտով զբաղվող մասնագետներին գուցե և մեղադրեի:
Սակայն պատճառները ԿՈՄԵՐՑԻՈՆ են, որն ավելի վտանգավոր է: Այսօր հասարակությանը հրամցնում են այնպիսի ինֆորմացիայով որոնք ունեն «ՍԵՆՍԱՑԻՈՆ» վերնագրեր կամ բովանդակություն, ճշմարտությունը ու ազգային անվտանգությունը մղվել են երկրորդ պլան:
Հ.Գ. Իմ կարծիքով այս հարցի լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում
«ՍԵՆՍԱՑԻՈՆ» վերնագրերն ազգային անվտանգությունը մղել են երկրորդ պլան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet