▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենտ Քիթս և Նևիսի հավաքականի մարզիչ. «Վաղը խաղալու ենք ոչ թե Մխիթարյանի, այլ Հայաստանի հավաքականի դեմ»

Սենտ Քինթսի և Նևիսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասսին Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է իր սպասելիքների մասին.

-Բարև ձեզ (հայերենով-խմբ.): Դա իմ աշխատանքն էր դիտել Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումները, ինչպես և բոլոր մրցակիցներինը: Եղանակը շատ լավն է, և այն նման է Սենտ Քիթս և Նևիսի եղանակին:

Մեր հավաքականն ունի երկու տիպի ֆուտբոլիստներ: Առաջին հերթին, մենք ունենք ներքին առաջնություն, որտեղ կան բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Նրանք այդքան էլ հայտնի չեն աշխարհով մեկ: Մյուս կողմից, մենք ունենք բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր չեն ծնվել մեր երկրում, բայց նրանց հայրերը կամ մայրերն այդտեղից են: Հայաստան ժամանած հավաքականից 13-ը ծնվել են Սենտ Քիթս և Նևիսից դուրս: Փաստորեն, այս ընտրանին մեր երկրում և նրանից դուրս ծնված ֆուտբոլիստների հավաքական է:

Մեզ համար բոլորն խաղերն էլ կարևոր են: Մենք ունենք նպատակ կապված 2018 և 2020թթ. հետ: Հայաստանի դեմ խաղալը մեծ պատիվ է: Վաղը կփորձենք լինել մրցունակ:

Արդյունքը վաղվա խաղում շատ կարևոր է: Մենք կանենք փորձարկումներ, բայց արդյունքը նույնպես պակաս կարևոր չէ: Մենք ուզում ենք հասնել լավ արդյունքի: Մենք այսքան ճանապարհ չենք կտրել և հասել Հայաստան, որպեսզի չպայքարենք արդյունքի համար: Հավատում եմ, որ մենք կարող ենք աճել՝ խաղալով տարբեր ոճի հավաքականների հետ: Միայն ԿՈՆԿԱԿԱՖ-ում խաղալով աճ չենք գրանցի: Իմ ֆուտբոլիստները պետք է վաղը մրցունակ լինել: Չնայած խաղալու ենք ավելի բարձր կարգ ունեցող հավաքականի հետ՝ մեր նպատակը լավ արդյունքն է: Հայաստանի ընտրանու հետ խաղը ցույց կտա մեր թույլ և ուժեղ կողմերը:

Ես դիտել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը: Գիտեմ նաև բոլոր ֆուտբոլիստներին: Մենք խաղալու ենք ոչ թե Հենրիխ Մխիթարյանի, այլ Հայաստանի հավաքականի դեմ: Ես գիտեմ, թե ով է Հենրիխ Մխիթարյանը, գիտեմ, թե ինչպիսի արդյունքների է հասել Մանչեսթեր Յունայթեդի հետ: Բայց սա ֆուտբոլ է, տակտիկան և մարտավարությունը կարող են օգնել մեզ: Ուրախ ենք, որ խաղալու ենք նման մակարդակի ֆուտբոլիստի հետ, բայց, կրկնում եմ, չենք խաղալու մեկ ֆուտբոլիստի դեմ: Նա միայն մեկն է Հայաստանի հավաքականից,- ասել է Պասսին:

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more