▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքսը երկարացնում է տղամարդու կյանքը մինչև 80 տարեկան

Շաբաթական ամենաքիչը մեկ անգամ սեքսով զբաղվելը տղամարդու երկարակեցության գործոններից մեկն է. պնդում են թայվանցի գիտնականները: Նրանց անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավական է տղամարդիկ շաբաթական գոնե մեկ անգամ սեռական մերձեցում ունենան, որպեսզի 80-ին հասնելու նրանց շանսերը 50 տոկոսով աճեն: Այս «մարմնամարզության» շնորհիվ 50 տոկոսով իջնում է ուղեղի կաթվածի, շաքարախտի և սրտի նոպայի հավանականությունը: Տարեց տղամարդկանց կյանքի և մահանալու տարիքի համեմատակն վերլուծությունը ցույց  է տվել, որ միայնակ տղամարդիկ շատ ավելի շուտ են մահանում, քան զուգընկերուհի ունեցող նրանց հասակակիցները: Եթե տղամարդը 65 տարեկանում մնացել է առանց կնոջ կամ սիրուհու, ապա մինչև 80 տարեկան նրա մահանալու հավանականությունը մեծանում է 70 տոկոսով:

Դրա պատճառը տեստոստերոնի քանակն է, որն իր ազդեցությունն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա: Որքան որ տղամարդկային այս հորմոնի պարունակությունը ցածր է, այնքան վերոնշյալ հիվանդություններից մահանալու հավանականությունը մեծ է. սա ցույց է տվել հետազոտությունը, որն անցկացվել է 50-91 տարեկան 800 տղամարդկանց շրջանում:

Բայց դե սեքսը տղամարդկանց դեպքում է նման ազդեցություն ունենում: Գիտնականները պարզել են, որ կանանց դեպքում պարբերական սեքսը ոչ այնքան է դրական է ազդում կանանց կյանքի տևողության վրա. այն առաջացնում է հորմոնալ փոփոխություններ: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայնակ  կանայք, ի տարբերություն միայնակ տղամարդկանց, հոգեպես  առողջ են լինում:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more