Քաղցրակեր տղամարդկանց սպառնում է սեռական անկարողությունը` իմպոտենցիան. հայտարարել են իռլանդացի գիտնականները: Նրանց կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցրը նվազեցնում է տղամարդկանց արյան մեջ պարունակվող տեստոստերոնի քանակը:
Եվ այսպես, փորձի մասնակիցներին առաջարկել են խմել մեկ բաժակ քաղցրաջուր, որի մեջ գլյուկոզայի պարունակությունը 75 գրամ է եղել: Մինչ փորձը սկսելը և դրանից հետո, այսինքն` քաղցրաջուրը խմելուց հետո բժիշկները չափել են արյան մեջ տեստոստերոնի պարունակությունն ու պարզել, որ այն նվազել է 25 տոկոսով: Տղամարդկանց 99 տոկոսի մոտ բացասական ազդեցությունը պահպանվել է նույնիսկ քաղցրաջուրը խմելուց երկու ժամ անց: Հիշեցնենք, որ տեստոստերոն հորմոնը տղամարդկանց սեռական ֆունկցիաների խթանն է: