▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեր… դու գիտես ու չգիտես դրա արժեքը. Օսկար Ուայլդ

Նամակի հասցեատերն Օսկար Ուայլդի  սիրեցյալն է, նամակն ուղարկվել է բանտից, 1888թ.

«Գիտեմ, որ կա միայն մեկ պատասխան այն ամենին, ինչ ես ասում եմ քեզ` դու ինձ սիրել ես երկուսուկես տարի, երբ կյանքը երկու կարմիր գիծ գծեց այնծառուղում, որտեղ մենք պետք է հանդիպեինք: Իսկ հիմա ատում ես…Տարիներշարունակ, ես շատ պարզ տեսնում էի, որ արվեստի աշխարհում իմ դիրքը, հետաքրքրությունը, որը ես միշտ գտել եմ մարդկանց շրջապատում, այն հարստությունը, որի մեջ ես միշտ ապրել եմ, հազար ու մի իր, որ դարձրել են իմ կյանքը հրաշալի ու նախանձելի, իրականում ոչ մի արժեք չունեն ինձ համար: Այս ամենը կախվածության մեջ գցելու, ապա պահելու համար է միայն: Դու սիրել ես ինձ ավելի շատ, քան որեւէ մեկը երբեւէ: Կյանքը իմ ու քո առաջ դրել էր սարսափելի ողբերգություն: Այն պատկանում էր մեզանից ամեն մեկին, սակայն պատկանում էր յուրովի եւ մեկտեղ միաժամանակ:Ուզու՞մ ես իմանալ` ինչո՞ւ: Ատելությունը քո մեջ ավելի շատ է, քան սերը,ավելի ուժեղ: Քո ատելությունը հորդ հանդեպ այնքան ուժեղ է եղել, այնքան մեծ ու ահռելի… Սեր, դու գիտես ու չգիտես դրա արժեքը: Սերը սնվում է երեւակայությամբ, որից` մենք ինքներս չգիտակցելով, դառնում ենք ավելի երախտապարտ: Երեւակայությամբ մենք կարող ենք բռնել ամբողջ կյանքը,ապրել այն, նույնիսկ շոշափել: Միայն այդ կերպ մենք կարող ենք հասկանալսիրո լիարժեք հասունացմանը, կատարելագործել մեր զգացմունքները: Գիտես,ի՞նչն է ցավալի, որ այս ամբողջ տարինարի ընթացքում չի եղել մեկ կտոր քաղցրավենիք կամ ուտելիք, որ չսներ քո հոգին ատելությամբ: Այդ ատելությունը դու զգում ես նույնիսկ ֆիզիկապես: Ատելությունը կուրացնումէ մարդուն, սերը կարելի է կարդալ նույնիսկ աստղերի վրա, կարդալ նույնիսկնամակում, բայց չես կարող տեսնել այդ ամենը` կուրացած լինելովատելությունից: Երեւակայության սարսափեցնող բացակայությունը քո բնավորության ժառանգական արատն է, որը լցրել է քեզ: Ատելությունն այնպես է սնուցել քեզ, որ դու էլ ոչինչ չես կարող տեսել, ոչնչով չես զբաղվել,բացի քո ամենափոքր աշխատանքներից: Ատելությունը ներծծվել է քո մեջ ու թունավորել: Ես քեզ ուզում եմ ասել միայն վերջին մի քանի նախադասություն` մի վախեցիր անցյալից: Եթե սկսեն հավատացնել քեզ, որ անցյալն անվերադարձ է, մի հավատա, անցյալն ու ապագան ընդհամենը մեկ ակնթարթ է հայացքում, սակայն Աստծո հայացքում, եւ դու պետք է փորձես,ստիպես ինքդ քեզ ապրել նրա հայացքում: Ժամանակն ու տարածությունը,հետեւողականությունն ու տարածությունը, այդ ամենը միայն մտքի հորինվածքներ են: Երեւակայությունը կարող է հաղթահարել այդ ամենն ու մտնել ազատ տարածություն: Հիշիր, միայն բնության մեջ իրերը ճիշտ այնպիսին են, ինչպիսին մենք ենք ստեղծում ու տեսնում դրանք: Այնտեղ,որտեղ մյուսները տեսնում են մայրամուտ կամ լուսաբաց, ես տեսնում եմ Աստծո որդիներին, ապրող ուրախության մեջ: Այն, ինչ պատկանում էր ինձ, եսկորցրել եմ անվերադարձ, ես կորցրել եմ իմ ապագան ավելի վաղ, քան քո հայրը կկարողանար խլել ինձանից այն: Ես պետք է ստիպեմ ինձ նայելանցյալին այլ աչքերով, ստիպեմ աշխարհին նայել այլ աչքերով: Գուցե չկարողանամ անել դա, բայց ես գոնե կընդգծեմ այն հաստ գծով, որպեսզիտեսանելի լինի: Հասնել դրան, կարելի է միայն ընդունելով այն` որպես անխուսափելի մաս էվոլուցիայի իմ կյանքում եւ իմ բնավորության մեջ: Ես հեռու եմ հոգեկան հանգստից` լիարժեք հոգեկան հանգստից: Եթե իմ մեջ դեռչկա կատարելություն, չկա լիարժեքություն, դու դեռ կարող ես ինձ դասովորեցնել: Դու եկել ես ինձ մոտ, որպեսզի հասկանաս կյանքի ու արվեստիհաճույքը: Գուցե՞ ես ընտրված եմ հազարներից, որպեսզի ես, հենց ես սովորեցնեմ քեզ այն ամենին, ինչ ավելի կատարյալ է` տառապանքի իմաստին ու գեղեցկությանը: Հավատա, մենք իրավունք ունենք սիրել տղամարդու…

Քո հավատարիմ ընկեր`

Օսկար Ուայլդ»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more