▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերբերն ու ալբանացիները պատժվեցին

Երեկ` հոկտեմբերի 23-ին կայացած հանձնաժողովում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները որոշել են Եվրո-2016 մրցաշարի որակավորման փուլի I խմբի` Սերբիա — Ալբանիա հանդիպման պատժամիջոցները, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել, որ այդ հանդիպումն ավարտվել է Ալբանիայի ազգային հավաքականի` 0-3 հաշվով տեխնիկական պարտությամբ, իսկ Սերբիայի ազգային հավաքականի ակտիվից հանվել է 3 միավոր:

Բացի այդ, Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվելու են 100 000 եվրոյով:

Հիշեցնենք, որ  Եվրո 2016-ի որակավորման փուլի I խմբում Սերբիայի և Ալբանիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղը մնացել է անավարտ:

Մարզադաշտում ալբանական դրոշով անօդաչու սարք է բաց թողնվել, որն այնուհետ պոկել է սերբ հարձակվողը, ինչը հանգեցրել է երկու թիմերի խաղացողների միջև ծեծկռտուքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more