|
«Փաշինյանն այսքան ժամանակ մեզ ասում է հետևյալը․ «Մենք սահմանազատում ենք անում, ստանում ենք լեգիտիմ սահման, որը մեզ պաշտպանելու է, և առաջին քայլը լինելու է հուլիսի 1-ի պրոտոկոլը», պարզվում է այս մարդը ստախոս է, սովորական ստախոս»,- «Այսօր»-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի կանոնակարգի հաստատման ժամկետների խախտման մասին։ «Բանակցային իրավիճակի մասին տեղեկությունները մենք ստանում ենք միայն Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից։ Ակնհայտորեն Փաշինյանը սուտ է խոսում՝ նրա ոչ մի ասածը տեղի չի ունենում։ Եվ հենց այս փաստերը բացահայտելով՝ պետք է ջանքեր գործադրել և հանրությանը ցույց տալ, որ իր ղեկավարը սերիական ստախոս է, որը դարձել է ալիևյան շանտաժների խոսնակը՝ երկիրը տանելով միակողմանի զիջումների։ Նա խաղաղության ստրատեգիա, ճանապարհային քարտեզ չունի»,- նշել է Զուրաբյանը։ |
«Սերիական ստախոս, որը դարձել է ալիևյան շանտաժների խոսնակը»․ Լևոն Զուրաբյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


