▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալի «հորաքույրը» 13 տարի ընկերություն անելուց հետո վերջապես ամուսնացել է

Esem-ը գրել է, որ երեկ` հոկտեմբերի 10-ին միմյանց հավերժ սիրելու երդում են տվել սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն ու սիրելին` Հովոն: Տասներեք տարի ընկերություն անելուց հետո զույգը վերջապես ամուսնացել է:

Դերասանուհին շատ է կարևորել պսակի արարողությունը,  իսկ խնջույքը կազմակերպել է իրեն հոգեհարազատ տարբերակով: Նառան պատմել է, որ պսակադրությունից հետո խնջույք են կազմակերպելու երևանյան ռեստորաններից մեկում, որից հետո ամենամտերիմ մարդկանց հետ մեկնելու են Ծաղկաձոր: Նրանց հյուրերի թվում մոտ 40 մարդ է լինելու, ովքեր գիշերելու են Ծաղկաձորում և երկու օր քեֆ են անելու:) Ի դեպ, հարսանիքի ազաբը լինելու է դերասան Սարգիս Թաշչյանը` «Դժվար ապրուստից» հայտնի Ժորիկը, հարսնաքույրը Նառայի ընկերուհին է, իսկ խաչեղբայրը՝ քավորը Հովոյի զարմիկը՝ Նիկոլայը տիկնոջ՝ Արուսյակի հետ: Հարսանեկան միջոցառման ժամանակ Նառան և Սարգիսը անակնկալ են մատուցելու հյուրերին, որը կլինի զուգերգի տեսքով: Կատակերգը փեսայի և զոքանչի մասին է:)

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more