▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հետաքննելու է ձախողումների պատճառները

«Հրապարակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի համար  անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները, քանի որ նախընտրական փուլում նրան բոլորովին այլ բան են զեկուցել:

Այսօր ոմանք ստեղծված իրադրությունը համեմատում են 1996-ի հետ, երբ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, ինչի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսավ իր թիմի մեղքի բաժինը. հիշեցնենք, որ նրա շտաբի պետը նույնպես ԱԺ նախագահն էր՝ Բաբկեն Արարքցյանը: Այժմ ՀՀԿ-ում «թեւային» բաժանումն ավելի ընդգծված բնույթ ունի, քան ՀՀՇ-ում էր:

Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է «հետաքննություն» իրականացնել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերեւս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more