▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է հետընտրական զարգացումների երեք սցենար

Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները: Նա ասել է, որ հանդիպումն անցել է բավական «կառուցողական» մթնոլորտում: Ինքը Րաֆֆուն ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար.

1. Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բևեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը և ըստ այդմ էլ շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը:

2. Րաֆֆին և իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի` պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից:

3. Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու «աշխատում են միասին»: «Մտածիր»,-ասել է Սերժ Սարգսյանը Րաֆֆուն:

ԳՄ-ին Սերժ Սարգսյանն ասել է` մենք խնդիր չունենք, թող որոշեն, գան-ասեն, երեք սցենարներին էլ պատրաստ ենք: Սակայն, դատելով նրանից, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ապա կոչ արել ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին` միավորվել իրեն, որ միասին շարունակեն պայքարը, հակված չէ ընդունել միասին աշխատելու առաջարկը: «Հրապարակ»-ի հետ զրույցում «Ժառանգականներն» էլ էին ռադիկալ տրամադրված և գտնում էին, որ դժվար թե իրենք մտնեն կոալիցիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more