▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը` Վազգեն Մանուկյանի դստեր և Հրանտ Մովսիսյանի որդու հարսանիքին

Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացրել ու հաճախակի է դարձրել իր մասնակցությունները հայտնի զույգերի, ինչպես նաև  պաշտոնյաների զավակների հարսանեկան արարողություններին, որը շատերը PR-ի  և «ժողովրդական» երևալու յուրօրինակ ձև են համարում: 

Հիշեցնենք, որ  հայկական հարսանիքներում ՀՀ նախագահի  «ֆիրմային» պարի մասին ժամանակին ռուսական հեռուստատեսությամբ խոսել էր Թինա Կանդելակին: 

Asekose.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը շաբաթ մասնակցել է  ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի որդու` Արմենի և Վազգեն Մանուկյանի դստեր` Նվարդի հարսանեկան արարողությանը:

Հանրային խորհրդի տնօրենի և Հանրային հեռուստաընկերության  գլխավոր ռեժիսորի զավակների պսակադրության միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ պաշտոնյաններ:

Ուրբաթ օրն էլ հայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ու և նրա ընտրյալն` ապագա տնտեսագետ Լիանա Ավոյանն էին ամուսանցել, որոնց կնքահայրը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր:

Անցած շաբաթ «Փարավոն» ռեստորանային համալիրում  էլ տեղի ունեցավ   ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Բադեյանի դստեր հարսանեկան արարողությունը, որին  կրկին մասնակցում էր Սերժ Սարգսյանը:

Փաստորեն, ՀՀ նախագահի աշխատանքային անցած շաբաթը հագեցած է եղել նաև հարսանեկան արարողություններին մասնակցելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more