Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին
Վազգեն Սարգսյանը հայոց նորագույն պատմության ամենավառ կերպարներից էր: Նա չխուսափեց պատասխանատվությունից ամենածանր պահերին`առաջ գալով և ցուցաբերելով իսկական առաջնորդի հատկանիշներ: Վազգենն այն մարդն էր, ով չընդունեց մեր հայրենիքի անքակտելի մասը`Արցախը, կրկին Ադրբեջանի իշխանությունների կամայականությունների պատանդ դարձնելու հավանականությունը:
Այդ ժամանակ առկա տարբերակների ընտրությունը շատ հստակ էր, և Վազգենը կայացրեց իր միանշանակ ու վճռական որոշումը: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում Վազգենի հիշատակի առաջ:
Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում մեր պատմության ճակատագրական պահերին նրա և մեր բոլորի կատարած ընտրության համար: