▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռ. Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, այս մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

 «Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more