▲ Դեպի վեր

Saturday, 26.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրող Կարպիս Փաշոյանի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է ամենաշատը քննադատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ասել է. «Որովհետև ինքը հիմնական դերակատարն է ընդդիմության կոլապսի, միայն Գյումրիում չէ, ամբողջ Հանրապետությունում: Հիմա թող Հանրապետականները հարձակվեն, այդ հարձակումն արդեն խոսում է այդ մասին: Վերջերս ի՞նչ ասացի, ասացի՝ Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա»: Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի ուզում գա իշխանության, նշել է. «Էդ մարդը հայտարարել էր նաև, որ չի լինելու վարչապետ, որ ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, որ ՀՀ-ն դառնալու է սպիդի բուժման կենտրոն, որ ԵՄ է գնում, մի գիշերում մտանք ԵՏՄ... Է, լավ էլի»: Մյուս հարցին՝ իսկ Ռոբերտ Քոչարյանն ինչ ասել, արե՞լ է, պատասխանել է. «Մեծամասամբ՝ այո: Քոչարյանը տղամարդ ղեկավար է: Ղեկավարը պետք է տղամարդ լինի, ոչ թե ճղճղան, ինչպես ոմանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more