▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանից պահանջել են Ծառուկյանին վերադարձնել ԲՀԿ նախագահի պաշտոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն՝ յուրայինների մասնակցությամբ: Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականների, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն իրենից պահանջել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնի քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին և ամեն ինչ բերի մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին:

Մարտի 30-ին Մոսկվայից Երևան ժամանած ՌԴ պետդումայի խոսնակ և Ծառուկյանի քավոր Սամվել Կարապետյանի մտերիմ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը նույնպես այդ պահանջով դիմել է Սերժ Սարգսյանին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more