▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ասել է, որ կառավարությունում էական փոփոխություններ չեն լինի

«Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ մի քանի ԶԼՄ-ներին տված այսօրվա հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ  թեև կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին' դադարեցնել հացադուլը, սակայն չի պատրաստվում նրան տեսակցել Ազատության հրապարակում։

Սերժ Սարգսյանն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ներկայում ևս կապ ունի։ Նա գրավոր նամակ է փոխանցել «Ժառանգության» առաջնորդին, համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով առաջարկելով ձևավորել լայն հասարակական շերտերի մասնակցությամբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ։

Գրավոր նամակին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատասխանը եղել է նույն գրության վրա դրված խաչը։ Նախագահը նաև մանրամասնել է իր և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև կայացած հանդիպումը։ Նախագահը չի հրապարկում ապագա վարչապետի, և նոր կառավարության կազմը, սակայն ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ դրանում չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է դրված խնդիրը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովում և աշխատավարձերի բարձրացում, գնաճի տեմպերից ավելի շատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more