▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի մորը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս մասին ASEKOSE.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Ինչ վերաբերում է տիկին Գրետայի առողջական վիճակին, ապա այն  կայուն է,-տեղեկացրեց բժիշկը:

Նշենք, որ տիկին Գրետայի մոտ  վերջերս առողջական խնդիրներ էին առաջացել և նա բուժում էր ստանում, սակայն, մարտի 4-ին նկատվել է առողջական վիճակի կտրուկ վատացում և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more