▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն իրեն ձոն ասած կնոջը.«թեկնածուներ կան՝ կսկսեին այստեղ թռչկոտել»

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզում էր: Ապարան քաղաքում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց` իրեն ընտրել. «Ես միշտ եմ խնդրում, քանի որ գոռոզությունը լավ բան չէ, ես իմ ժողվուրդից խնդրել չեմ ամաչում: Շատերից տարբերվում եմ նրանով, որ մեծամտանալու կարիք չունեմ ու դրանով բարձրանալու, դրանով ժողովրդին մոլորության մեջ գցելու կարիքը չունեմ: Ուրիշներից ավելին եմ արել, բայց շատ բան չեմ ասել: Դուք կարող եք ազատ կայացնել ձեր որոշումը, սակայն հոգուս խորքում գիտեմ ձեր որոշումը»:

Ապարանցի կանացից մեկը որոշեց ձոն ասել ի պատիվ Սերժ Սարգսյանի: «Գիտեք, թեկնածուներ կան՝ եթե դա իմանային, կսկսեին այստեղ թռչկոտել»,- ծիծաղելով ասաց Սերժ Սարգսյանը:
«Դու վառվող կերոն, դու հավերժ կանգուն հայրենի իմ հող, ապահով երկիր, հզոր Հայաստան»,- մասնավորապես ասվում էր տիկնոջ ձոնի մեջ, որը նա գրավոր տեսքով հանձնեց Սերժ Սարգսյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more