▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանն ԱԺ-ում է

Աշխարհահռչակ ռոք  երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր ԱԺ-ում է: Նա ԱԺ օթյակից հետևում է վարչապետի ընտրությանը: Հիշեցնենք, որ Թանկյանը երեկ է ժամանել Հայաստան և Նիկոլ Փաշինյանի հետ ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

«Այսօր դուք ունեք վերջին հնարավորությունը՝ դեմ չգնալու Հայաստանի ժողովրդին, Հայաստանի և Արցախի պետական շահերին, մեր ազգային անվտանգությանը»,- հայտարարեց Լենա Նազարյանը՝ ԱԺ պատգամավորներին կոչ անելով օգտվել բացառիկ հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42 ձայներով

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more