ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած ելույթին, ըստ որի՝ «Քոչարյա՛նն էլ, Սարգսյա՛նն էլ, ՀՅԴ-ն էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս»։
Շարմազանովը, մասնավորապես, գրել է.
«Տո կապիտությանտ, դու ես հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիեւը «լացում» էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Դու գնացած ես այլեւս։ Սերժը եւ բանակցություններում, եւ պատերազմի դաշտում հաղթել է քեզ նվաստացրած ու ծնկի բերած Ալիեւին։
Բան չմնաց… քեզ հայ ազգը ճանապարհելու է շատ շուտով «պատմության աղբարկղը»»:
Դիտեք նաև՝